Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն
Տեսակփառատոն
Երկիր Չինաստան
Առաջինը1963
 Harbin Ice Festival Վիքիպահեստում

Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն (չին.՝ 哈尔滨国际冰雪节, փինյին՝ Hā'ěrbīn Guójì Bīngxuě Jié), սառույցի և ձյան ամենամյա միջազգային փառատոն։ Անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։

Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −38,1 °C։

Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերներ)։ Փառատոնի ժամանակ կազմակերպվող ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկային սպորտը, լողը Սունգարի գետում։

Հարբինի փառատոնը աշխարհում անցկացվող ձյունի ու սառույցի չորս խոշորագույն փառատոններից մեկն է Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացվող ձյան փառատոնի, Կանադաի Քվեբեկ քաղաքում անցկացվող ձմեռային դիմակահանդեսի ու նորվեգական դահուկային փառատոնի հետ միասին։

2007 թվականի փառատոնում կանադական թեման նվիրված է եղել կանադացի բժիշկ Նորման Բետյունին։ Փառատոնի շրջանակներում ստեղծվել է հետագայում Գինեսի ռեկորդների գրքում գրանցված քանդակ, որ ունեցել է 250 մետր երկարություն և 8,5 մետր բարձրություն ու ստեղծվել է ավելի քան 13000 մ3 ձյունից։ Քանդակը կազմված է եղել երկու մասից՝ «Նիագարայի ջրվեժ» և «Բերինգի նեղուցի հատումը» (վերջինս ներկայացրել է Կանադայի բնիկ ժողովուրդների գաղթը)։

Քանդակների կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունգարի գետից վերցվող սառույցն աղյուսների կտրելու համար օգտագործվում են հատուկ սարքավորումներ[1]։ Սառույցից քանդակներ պատրաստողներն օգտագործում են հատիչներ, սառցատապարներ ու այլ գործիքներ[2]։ Նրանցից շատերը պատրաստում են մի քանի քանդակներ[1] և աշխատում են ամբողջ օր ու գիշեր փառատոնի սկսվելուց առաջ։ Ապակու նման թափանցիկ քանդակներ ստանալու նպատալով սառույցի աղյուսներ պատրաստելու համար օգտագործվում է թորած ջուր[3]։ Օգտագործվում են նաև բամզագույն լույսեր[4]՝ քանդակները լուսավորելու համար, ինչը հատկապես գեղեցիկ է գիշերը։ Նախորդ տարիներին պատրաստված սառցե քանդակները պատկերել են ճարտարապետական տարբեր ուղղությունների ու ոճերի շենքեր ու հուշարձաններ, կենդանիների, մարդկանց ու առասպելական արարածների[5][6]։ Հարբինում անցկացվող փառատոնին այցելում են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AFP (13 ноября 2008). «Ледяные деньги в холодный город Китая». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 5 января 2011-ին.
  2. BBC (6 января 2007). «На снимках: фестиваль льда в Харбине». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 5 января 2011-ին.
  3. Zeitvogel, K. (18 декабря 2009). «Китайская скульптурная зимняя страна чудес в Вашингтоне». AFP/Google. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 5 января 2011-ին.
  4. 4,0 4,1 Strum, J. (22 декабря 2009). «Северный китайский город охватывает холод и лед». The State Journal, Frankfort, Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 5 января 2011-ին.
  5. Taylor, A. (9 января 2009). «Ледяные дни и ночи». Boston.com/AP/Getty Images/AFP/Reuters. Վերցված է 5 декабря 2011-ին.
  6. Муллен, Н.; Лин, С-С. (2005). «Китайское народное искусство, фестивали и символизм в повседневной жизни» (PDF). Phoebe A. Hearst Museum of Anthropology/University of California, Berkeley. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 5 января 2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]